Եվրոպա

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ)՝ ի դեմս փորձագետ Լիաննա Անանյանի, ապրիլի 9-ին մասնակցելով  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության և ստանդարտացման քաղաքականության  աշխատանքային խմբի շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի տարեկան համաժողովին, հանդես է եկել որպես խոսնակ՝ ներկայացնելով ՇՎՏՄ գործառույթները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի նախագահի առաջարկությամբ ներկայացվել է Լիաննա Անանյանի թեկնածությունը՝ որպես ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ։ Վերջինս միաձայն ընտրվել է։ 

ՇՎՏՄ-ն վստահություն է հայտնում, որ նման համագործակցությունները կնպաստեն նոր ուղիների և լուծումների բացահայտմանը ոլորտը վերահսկող մարմինների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում