Իրավունք

Երևանի քաղաքապետը կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին ապրիլի 16-ին կընդունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։

Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ 

Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- նշված է գրառման մեջ: 

Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել են Եղվարդի խճուղին: Բնակիչները տարածել են հայտարարություն, որտեղ նշված է նրանց պահանջները։ 

«Երևանի քաղաքապետարանը անդադար գովազդում է, թե ինչպես են վերադարձնում կամ ազատագրում ժամանակին զավթած կանաչ և բակային տարածքները, բայց միաժամանակ մեզանից ապօրինի որոշումներով խլում 4000քմ կանաչապատ բակային տարածք»,- մասնավորապես ասված է բնակիչների տարածած հայտարարությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում