Հասարակական

Երևանից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով արցախցիների

1 րոպեի ընթերցում

Երևանից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով արցախցիների

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած արցախցիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով այս մասով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածությունը:

Հետագա փոխադրումների հետ կապված՝ Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Քաղաքապետարանի դիմաց կային Արցախ վերադառնալ ցանկացողներ ստեփանակերտցիներ, մարտունեցիներ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում