Տնտեսություն

Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.9%-ով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.9%-ով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 105 մլրդ 115.1 մլն դրամ (ավելի քան 217 մլն 90.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.9%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազելով 3.3%-ով ՝ հասել է 1 մլրդ 798.1 մլն դրամի, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 5.1%-ով և կազմել 8 մլրդ 129.1 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորոտում՝ նվազել 3.9%-ով և կազմել 95 մլրդ 187.9 մլն դրամ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում