Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հերքում է Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքում է Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»,-նշել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում