Երևան

Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար

1 րոպեի ընթերցում

Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար

Երևանի «Արև Արենա» բացօթյա համերգասրահում հուլիսի 6-ից կմեկնարկի 5-շաբաթյա ամառային ստեղծագործական ճամբար երեխաների և պատանիների համար, որի հայտերի ընդունումը կանցկացվի հունիսի 15–30-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեսանյութ է հրապարակված Երևանի քաղաքապետարանի կայքում, որտեղ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի ստեղծել ստեղծագործական միջավայր, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց արվեստագիտական հմտությունները և մասնակցել բազմաբովանդակ մշակութային ծրագրերի։

Ճամբարի ընթացքում նախատեսվում են դերասանական արվեստի, երաժշտության, պարի և կերպարվեստի ուղղություններով պարապմունքներ, ինչպես նաև հանդիպումներ արվեստագետների հետ և մասնակցություն համերգների ու ներկայացումների։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և ապահովել բովանդակալից ամառային զբաղվածություն։

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 010 35 15 75, 077 487 070։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում