Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով քաղաքացիներին առաջարկում է ժամանակավորապես օգտվել այլընտրանքային ուղեգծերից։
«Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու, այդ իսկ պատճառով քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Վերոնշյալ ուղեգծերը ներկայացնող երթուղին՝ այստեղ։