Տարածաշրջանային

Էրդողանը չի կարող փախչել պատասխանատվությունից. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:

«Կեսգիշերվա գործողության արդյունքում Կենտրոնական բանկի ղեկավարը հեռացվեց պաշտոնից: Եկեք չմոռանանք, որ տնտեսության մեջ տեղի ունեցածի հիմնական պատճառը նախագահական կառավարման համակարգն է և կուսակցության վարչակազմը, որոնք բացառում են ինստիտուցիոնալ միտքն ու ընդհանուր մտածողությունը: Այս երկրի խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ չի փոխվել ներկայիս վարչական համակարգը և մեզ ղեկավարող այս մտածելակերպը», - «Արմենպրեսը»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Բաբաջանը նշել է, որ իր իշխանության տարիների 24 միլիարդի պակասուրդն այժմ դարձել է 29 միլիարդ: Նախկին փոխվարչապետը տնտեսության փլուզման և Թուրքիայի քաղաքացիների աղքատացման ողջ պատասխանատվությունը դրել է Թուրքիայի ներկայիս կառավարության վրա և հավաստիացրել, որ ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մեղավոր որևէ անձ չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Հայերեն

Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է կենսագիտության և առողջապահության ոլորտների ծրագրավորման ընկերություն

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները

Փաշինյանը և Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների մամուլի խոսնակները քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները

Դմիտրիևն ասել է, որ Սևծովյան նախաձեռնությունը կօգնի հացահատիկով ապահովել աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն չի ապասառեցնի ռուսական ակտիվները

Հրշեջ-փրկարարները մարել են Վեդու տներից մեկի խորդանոցում բռնկված հրդեհը

Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց