Թուրքիա

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է Գազայի հարցը

2 րոպեի ընթերցում

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է Գազայի հարցը

Ստամբուլում Ռուսաստանի հետ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների ընթացքում Թուրքիան բարձրացրել է Գազայում տիրող իրավիճակի հարցը և իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանում հրադադարի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Ստամբուլում պատվիրակությունները խորհրդակցություններ են սկսել Մերձավոր Արևելքի խնդրի շուրջ։ Հանդիպման օրակարգում էր իրավիճակը Սիրիայում և Պաղեստինում։ Թուրքական կողմը ներկայացրել է փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, իսկ Ռուսաստանը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Փոխնախարար Յըլմազը խորհրդակցությունների ժամանակ նշել է, որ Սիրիայի հետ կապված Թուրքիայի առաջնահերթությունը տարածքային ամբողջականության պահպանումն ու հանրապետության կայունությունն ու անվտանգությունն ապահովելն է՝ պահպանելով նրա միասնությունը։ Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է վերլուծել այս պրիզմայով և Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Սիրիայում կայունության առումով արդյունքների հասնելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների վերացումն է։ Բարձրացվել է Սիրիայի վրա իսրայելական հարձակումների հարցը, և թուրքական կողմը նշել է, որ Գազայում տեղի ունեցած ջարդերը պետք է հնարավորինս արագ դադարեցվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում