Չինաստան

Չինաստանում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից 17 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից 17 մարդ է վիրավորվել

Չինաստանի Շանսի նահանգի մայրաքաղաք Թայյուանի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 17 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ 

Վիրավորներից չորսը գտնվում են ծանր վիճակում, ևս երեքը դուրս են գրվել բուժում ստանալուց հետո։

Պայթյունը տեղի է ունեցել Սյաոդյան շրջանում ապրիլի 30-ին՝ տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում։ Ժամը 15:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։

Փրկարարական խմբերն անվտանգության ստուգումներ են անցկացնում տուժած շենքում։  Հետաքննություն է ընթանում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում