Քաղաքականություն

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

1 րոպեի ընթերցում

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հունաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել ապագայում նման սարսափելի հանցագործությունները կանխելու համար, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև հունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։

Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում