Տնտեսություն

Համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով մոտ 1.5 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ վերադարձվել է քաղաքացիներին. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով մոտ 1.5 մլրդ դրամի  սոցիալական կրեդիտ վերադարձվել է քաղաքացիներին. վարչապետ

Հայաստանի Հանրապետության շուրջ 37 հազար քաղաքացիներ արդեն իսկ մասնակցել են համընդհանուր եկամուտների հայտարարագրման գործընթացին՝ օգտվելով նոր համակարգից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 30-ի Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այդ քաղաքացիներից ավելի քան 17 հազարը սոցկրեդիտ ստանալու իրավունք են ձեռք բերել, իսկ 16 հազար 171 քաղաքացի արդեն ստացել է վերադարձի իրեն հասանելիք գումարները։ 

«Պետական բյուջեից ընդհանուր վերադարձվել է 1 մլրդ 482 մլն դրամ։ Սա նշանակում է, որ է.5 միլիարդ դրամ արդեն վերադարձվել է քաղաքացիներին։ Սա իրական արդյունք է, որը ստացվել է նոր հայտարարագրման համակարգի գործարկումից հետո»,- նշեց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ այս ընթացքում հայտարարագրման գործընթացը նաև որոշակի հարկային եկամուտ է ապահովել պետբյուջեի համար՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկ է գեներացվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում