Քաղաքականություն

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

2 րոպեի ընթերցում

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի Կալամարիա քաղաքի քաղաքապետ Քրիսա Արապօղլուն «Ֆեյսբուք»-ի իր էջում արած հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ ընդգծելով. «Հայերի և պոնտացիների հիշատակը պարզապես անցյալի մի մաս չէ։ Դա մի բոց է, որ մեզ առաջնորդում է։ Դա պարտականություն է, պատասխանատվություն և խոստում, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է. ««110 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց մի ցեղասպանություն, որը խորը հետք թողեց իր պատմության մեջ և բաց վերքեր թողեց նրա սերունդների սրտերում։

Կալամարիան լավ ճանաչում է այդ ցավը։ Մեր փախստականների ինքնությունը անբաժան կերպով կապված է Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հետ, որը հաջորդեց հայերի ցեղասպանությանը։ Մեր պատմությունների ճանապարհները հատվել են ցավի, արմատախիլ լինելու, բայց նաև արժանապատվության մեջ, որով մեր ժողովուրդները նորից կանգնեցին ոտքի։

Հայերի և պոնտացիների հիշատակը պարզապես անցյալի մի մաս չէ։ Դա մի բոց է, որ մեզ առաջնորդում է։ Դա պարտականություն է, պատասխանատվություն և խոստում, որ երբեք այլևս թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը։

Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հարգանքով, սիրով և հուզմունքով։ Որովհետև պատմությունը թվեր չէ։ Դա դեմքեր են, կյանքեր են, արցունքներ են, որ երբեք չչորացան։
Այսօր Կալամարիայից մենք ուղարկում ենք հզոր մի ուղերձ՝ համերաշխության, միասնության և պատմական արդարության՝ բոլորին, ովքեր կորսվեցին, բոլորին, ովքեր իրենց ուսերին կրեցին պատմությունը, որպեսզի նորից կառուցեն իրենց կյանքը՝ զրոյից սկսած։

Մենք չենք մոռանում։ Հիշում ենք, հարգում և շարունակում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում