Հայաստան

Նույնականացման քարտ ստանալու դիմումների թիվը հասել է 151 հազարի. թողունակությունը կկրկնապատկվի նոր սարքավորումների հաշվին

2 րոպեի ընթերցում

Նույնականացման քարտ ստանալու դիմումների թիվը հասել է 151 հազարի. թողունակությունը կկրկնապատկվի նոր սարքավորումների հաշվին

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի վիճակագրությունն ու սպասվող զարգացումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ընդգծեց, որ նույնականացման քարտերի նկատմամբ քաղաքացիների կողմից նկատվող բարձր պահանջարկը պայմանավորված է համակարգի նոր գործառույթներով և փաստաթղթերի ժամանակակից ձևաչափով։

«Ապրիլի 30-ի դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու համար։ Դրանցից արդեն տպագրված է 81.900-ը։ Սակայն սա դեռ ամբողջական պատկերը չէ, քանի որ հերթագրման համակարգում սպասում է ևս 54.261 քաղաքացի, որոնք դեռ չեն ներկայացրել իրենց դիմումները տպագրության գործընթացը սկսելու համար։ Ընդհանուր հանրագումարով՝ շուրջ 151 հազար անձ արդեն ստացել է կամ սպասում է քարտին»,- ասաց ՆԳ նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ ներկայում օրական սպասարկվում է մոտ 1000 քարտի տպագրություն, սակայն թողունակությունը շուտով էականորեն կաճի։

«Մենք արդեն ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, ինչը թույլ կտա ավելացնել թողունակությունը։ Սա նշանակում է, որ առաջիկայում նույնականացման քարտերի տպագրության արագությունը կկրկնապատկվի»,- եզրափակեց Սարգսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում