Մերձավոր Արևելք

Գազայում մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել․ սովի ճգնաժամը սրվում է

2 րոպեի ընթերցում

REUTERS
REUTERS

Իսրայելի ուժերը շարունակում են ռմբակոծությունների ենթարկել Գազայի տարբեր շրջաններ։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 29-ին անկլավում զոհվել է 38 մարդ։ Բացի այդ, ապրիլի 30-ի լուսաբացից ի վեր զոհվել է 21 մարդ, որոնցից 14-ը՝ Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափին իսրայելական բանակը շարունակում է հարձակումները պաղեստինյան քաղաքների ու գյուղերի վրա՝ ավերելով տներ ու շինություններ։

Իսրայելը մարտի 2-ից ի վեր շարունակում է խոչընդոտել սննդի և դեղորայքի մուտքը Գազա։ Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ ավերված անկլավում մարդասիրական իրավիճակը «գերազանցում է երևակայության բոլոր սահմանները»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտնել է, որ ներկայիս կառավարության նպատակն է պատերազմում հաղթանակի հասնել առանց որևէ զիջման։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 365 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 905-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում