Վարդենիկ համայնքի բարերարները հերթական անգամ աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Վարդենիկ համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին եւ առաջնագծին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիկի համայնքապետարանից, հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 16 միլիոն ռուսական ռուբլի, որից 1,5 միլիոն ռուբլին՝ իր անձնական միջոցներից: Աբրահամ Հովեյանը նաեւ «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին» նվիրաբերել է 10 միլիոն դրամ:

Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կուստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Բադալյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝ 50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք եւ սնունդ:

Վարդենիկցի Արմեն Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ: Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն Նաջարյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 200 հազար ռուբլի:

Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները նվիրել են 100 հազար ռուբլի:

Տյումեն քաղաքից վարդենիկցի բարերար Ռուդիկ Ատոմի Մանուկյանը «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 500 000 ռուբլի, իսկ առաջնագծին՝ սնունդ եւ դեղորայք:

Վարդենիկի համայնքապետարանի կողմից նվիրաբերվել է 1 միլիոն դրամ, «Արթուր Դավթյան» ԱՁ-ի կողմից՝ 65 հազար դրամ:

Վարդենիկցի Տիգրան, Հրաչիկ եւ Հրայր Կարապետյանների եւ Գեւորգ Վարդանյանի կողմից տրամադրվել է զինվորական հագուստ, տաք ծածկոց, ծխախոտ, գուլպաներ, այլ պարագաներ:

Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ՝ ինչպես Վարդենիկում, այնպես էլ արտերկրում ապրող վարդենիկցիները շարունակում են օժանդակությունը հայոց բանակին եւ առաջնագծին։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ