Իտալացի թավջութակահարը խաղաղություն է մաղթել Հայաստանին և Արցախին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ: Արցախին և Հայաստանին այս օրերին իր աջակցությունն է հայտնել իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրունելլոն տեսաուղերձով դիմել է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին ու ընդգծել, որ շատ է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է Չաուշյանի երկրում։ «Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, խաղաղություն կլինի բոլորի համար»,- շեշտել է թավջութակահարը, որը տարիներ առաջ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես էր եկել մենահամերգով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Հայերեն English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը