Միջազգային

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

1 րոպեի ընթերցում

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին:

Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ նա ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում, ինչպես դա բազմիցս նշել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս»-ը, Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել բանակցությունների համար և չվերսկսել գազի հետախուզական աշխատանքը՝ ծովային վիճելի տարածքներում:

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12- 22-ը սեյսմիկ հետախուզության է մեկնել Արեւելյան Միջերկրածով՝ Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական հետախուզական նավի` հունական ջրեր ուղարկելն անվանել է լարվածության էսկալացիա և տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված ուղիղ վտանգ: Հունաստանը դիմել է Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ օֆշորային հետախուզական իրավունքների հետ կապված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում