Քաղաքականություն

Վարչապետը կոչ է անում ԱԱԾ-ին տեղեկացնել նպատակային խուճապ ու սուտ տեղեկություններ տարածողների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չտրվել նպատակային խուճապ տարածող անձանց սադրանքներին, քանի որ նրանց տարածած տեղեկությունները մտացածին են և կարող են ունենալ քաղաքական ուղղորդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ վարչապետը գրել է.

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն:

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»:

Հայերեն

Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան

Կրեմլը ստուգում է, թե որքան հեռու կգնա Թրամփը Եվրոպայի դեմ պատժամիջոցների հարցում. Bloomberg

«Արարատ-Արմենիա»-ն սկզբունքային խաղում հաղթեց «Փյունիկ»-ին

Գյումրիում ընտրակաշառքի գործով մեղադրյալներից 5-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է iPhone-ի ծրագրային յուրաքանչյուր թարմացման համար ԵՄ-ում սահմանել 10 ցենտ վճար

ԱՄՆ նախագահը հայտարարել է Կանադայի վարչապետի հետ արդյունավետ զրույցի մասին