Մշակույթ

 Հայերն արժանի են խաղաղության. Էլթոն Ջոն

3 րոպեի ընթերցում

 Հայերն արժանի են խաղաղության. Էլթոն Ջոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն անդրադարձել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, միացել ակցիային՝ «Ինստագրամի» իր էջում հրապարակելով կարմիր լուսանկար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էլթոն Ջոնը լուսանկարին կից գրել է. «Ես այսօր միանում եմ մյուսներին ՝ կարմիր քառակուսի լուսանկար հրապարակելով, քանի որ մենք հայերի համար խաղաղություն ենք ուզում: 2018-ի մայիսին ես այցելել եմ այս գեղեցիկ երկիրը և հայ ժողովրուրդն իր ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ ողողել էր ինձ»:

Նա նշել է նաև, որ այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական- թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակմանը: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ զոհեր կան: «Հայերը գեղեցիկ ժողովուրդ են և արժանի են կայուն խաղաղության՝ տարիների պատմական հալածանքներից հետո»,- գրել է երգիչը:

View this post on Instagram

I am joining others today posting a red block because we want #PeaceForArmenians In May 2018, I visited this beautiful country and was overwhelmed with the kindness and humanity shown to me by the Armenian people. Now Armenia and Artsakh are under attack from unprovoked Azeri/Turkish aggression. Civilians are being targeted and there are needless deaths on both sides. Armenians are beautiful people and they deserve lasting peace from years of historical persecution.

A post shared by Elton John (@eltonjohn) on Oct 5, 2020 at 1:24am PDT

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել կարմիր քառակուսու լուսանկար՝#PeaceForArmenians հաշթագով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում