Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը նամակ է հղել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին` կոչ անելով կինոփառատոնի ծրագրում վերականգնել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզախանյանը շեշտել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավով և հիասթափությամբ է ընդունել այն լուրը, որ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը կինոկենտրոնի պետական ֆինանսավորում է ստացել (2018-2019թթ.), հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից:

Միրզախանյանը գրել է, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ֆիլմի` կինոփառատոնին մասնակցելու ավելի վաղ հաստատված հրավերի չեղարկումը: «Վստահ ենք, որ այդ մակարդակի կինոփառատոնը չպետք է քաղաքականությունը խառնի արվեստին: Յուրաքանչյուր գրաքննություն, որը, հնարավոր է, ընդունված է այլ խաղացողների ճնշման տակ, կարող է վնասել կինոփառատոնի հեղինակությանը և ստիպել կասկածել կազմակերպիչիների անկախությանը: Կարծում ենք` «Դրախտի դարպասը» ֆիլմը պետք է վերականգնվի 42-րդ կինոփառատոնի ծրագրում»,-ասված է նամակում:

Միրզախանյանը վստահություն է հայտնել, որ Միխալկովը թույլ չի տա, որ «Դրախտի դարպասը» կինոնկարը, որը չի քարոզում բռնություն և ագրեսիա, դառնա քաղաքական խաղերի և մանիպուլացիաներին թիրախ` ուղղված արվեստի դեմ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:

Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից,կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր դերերումհանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյանպրեմիերան տեղի է ունեցել2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը