Ադրբեջանի հրետանու 5 արկ հայտնվել է Իրանում. մեկ երեխա վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» լրատվական գործակալությանը, Խոդա Աֆարինի գավառապետը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Փարվիզխանլու գյուղի վրա «ԳՐԱԴ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 5 արկ է ընկել, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա:

Խոդա Աֆարինի գավառը գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում (կենտրոնը՝ Թավրիզ), որը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը: Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Ավելի վաղ, պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Ադրբեջան, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ռմբակոծելով Իրանի տարածքը ՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա:

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս