ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում գտնվողԱրամ Մանուկյանի հուշարձանի մոտից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երիտասարդները սեպտեմբերի 29-ին երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ փոխանցեցին միջազգային կառույցին` կոչ անելով արժանի գնահատական տալ Արդբեջանի և Թուրքիայի ահաբեկչական քաղաքականությանը և գործունեությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը նշեց, որ այսօր միջազգային հանրությունը լուռ է այս հարցում և միջազգային կազմակերպությունները, պետությունները ևս ունեն անելիք և պարտականություններ, որոնք տարբեր ամբիոններից բազմիցս հնչեցվել են:

«Նրանք դեռ չեն տվել իրադարձությունների անկողմնակալ գնահատական, իսկ ոչինչ չասող և հավասարության նշան դնող հայտարարությունները միմիայն տուրք են տալիս Ադրբեջանի լկտի և ահաբեկչական քայլերին: ՄԱԿ-ը որպես միջազգային անվտանգության համակարգի երաշխավոր՝ պարտավոր է գործուն քայլերով սանձել Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական պահվածքը:

Ավելին, ՄԱԿ-ը ունի հստակ կանոնադրային պարտավորություններ, որոնցով պարտավոր է պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, այդ թվում՝ նաև չճանաչված պետությունների բնակիչների համար: Մենք մեր հայացքը չենք հառել դեպի դուրս օգնության ակնկալիքով: Մենք ունենք մեր անվտանգության իրական երաշխավորը` հայկական բանակը, բայց միջազգային կառույցները ունեն հստակ պարտավորություններ և պարտականություններ, որոնք չկատարելը ամեն օր հանգեցնելու է նոր մարդկային զոհերի և հումանիտար նոր աղետների»,- եզրափակեց Նազարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացիական անձ՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 400 կենդանի ուժի կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 միավոր ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին