Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, նախագահ Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը:

«Մենք ապրիլյան պատերազմին ականատես եղանք Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառմանը և այս անգամ այդ գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացում են ապրում: Ադրբեջանն ակտիվացել է Վարդենիսի ուղղությամբ, և տեսանք որ թիրախավորել է քաղաքացիական ավտոբուս: Նա փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Իշխանությունը պահպանելու համար Ալիևը փաստացի գնում է «վա բանկ»: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը: Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել: Ես վստահ եմ՝ առաջին խոշոր պարտությունն Ալիևի համար ճակատագրական նշանակաություն է ունենալու: Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Անդրադառնալով այս գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա մտահոգիչ է, բայց, միևնույն ժամանակ, լրացուցիչ հնարավորություն է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից: 100 տարի առաջ ցեղասպանության ձեռագիրն այսօր ևս Թուրքիայի կողմից նկատում ենք:

«Մենք ունենք պետություն, հզոր բանակ, ունենք դիվանագիտական ներուժ այդ ամբողջը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դատելով բոլոր արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, տեսնում է Թուրքիայի ապակայունացնող դերը: Եվ զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, որ կարևոր գործընթացների սկիզբ են: Այս ընթացքում տեսնում ենք, որ Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանն է ադրբեջանական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Թուրքիայի այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

«Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս