Ղարաբաղյան հիմնահարց

Սերժ Թանկյանը Artsakh Song երգով ոգևորել է Արցախում մարտնչող զինվորներին

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը Artsakh Song երգով ոգևորել է Արցախում մարտնչող զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Artsakh Song երգի չթողարկված տարբերակը` այն նվիրելով հայ զինվորներին, որոնք Ադրբեջանիկողմիցսանձազերծվածգործողություններիհետևանքով կենաց-մահու կռիվ են մղում թշնամու դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգին կից Թանկյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է արել, որում ասվում է. «Այս ընթացքում, երբ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ, կոռումպացված ղեկավարության մասշտաբային ագրեսիայից, ես հիշեցի Artsakh Song երգի մասին, որը գրել և թողարկել եմ 2016 թվականին` Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիայից հետո»:

Սերժ Թանկյանն ընդգծել է, որ հրապարակում է երգի չթողարկված տարբերակը: «Հազարամյակներ շարունակ մեր մշակույթը պահպանել է մեր ազգը, և մենք կտեսնենք այս վերջին պայքարը ևս: #artsakhstrong #stopazeriaggression #artsakhisarmenia #stopaliyev»,-եզրափակել է Թանկյանը:

ԱրցախիուղղությամբԱդրբեջանիկողմիցսանձազերծվածգործողություններիարդյունքում,ճշտվածտեղեկություններով,ադրբեջանականկողմնունիմոտ 200մարդկայինկորուստ:Ադրբեջանականզինուժնընդհանուրառմամբկորցրելէ 4ուղղաթիռ, 28ԱԹՍ, 36տանկևհետևակիմարտականմեքենա,ինչպեսնաև 2ինժեներականզրահամեքենաև 11միավոր զրահատեխնիկա:Արցախիպաշտպանությանբանակիստորաբաժանումներիկողմիցնախկինումկորցրածմիշարքդիրքերիվերականգնմանարդյունքումհակառակորդիմիքանիտասնյակդիակներգտնվումենհայկականկողմում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում