Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ ունի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը:

Արա Խզմալյանը նշեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Խզմալյանը հորդորեց, սակայն, արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինել շատ զգուշավոր:

«Ամենասկզբունքային հարցը ԱԱՀ-ի հարկի մեղմացումը կամ վերացումն է: Սա իսկապես հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ առանձին ոլորտների չտալ հարկային արտոնություններ, սա բարդացնում է հարկահավաքման գործընթացը: Բացի այդ, մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացմամբ ի վերջո ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով ու սկզբունքով ենք կանխատեսում հարկի վերացման հնարավոր արդյունքները, հարցը բաց է: Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,-ասաց Խզմալյանը:

Նա՝ որպես ոլորտի պատասխանտու, խոսեց նաև հետագա բարդությունների մասին՝ այն առումով, որ պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանում ԱԱՀ-ի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանում են:

«Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը:

Օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ըստ էության արձագանքեց՝ նշելով, որ նախագիծը նախապես համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Նա ընդունեց, որ ֆինանսական մասով կան խնդիրներ: «Ի վերջո, խոսքը հարկային արտոնությունների մասին է: Ընդունում եմ, որ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումներով ռիսկային է, սակայն այստեղ մենք պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,-նշեց նա:

Մխիթարյանը կարծում է, որ բոլորովին այլ կողմից պետք է մոտենալ կինո երևույթին: «Անընդհատ փողից ենք խոսում, թե հարկավահաքության վրա կազդի, թե չի ազդի»,-նշեց նա ու հավելեց՝ կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, կարծում է, որ կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել:

Պատգամավորը նշեց՝ 1 տարուց ավելի աշխատել են մայր օրենքի մշակման շուրջ, ընդունում է, որ իդեալական չէ, սակայն բաց են ծանրակշիռ առաջարկներ ընդունելու համար, ֆինանսական մասով Մխիթարյանը անելիքներ է տեսնում, հույս հայտնում, որ գործընկեր համահեղինակները ևս զիջող կլինեն:

Խորհրդարանը քննարկում է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն հեղինակել են ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը