Խելահեղ սցենար. «Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի երկրորդ տուրում դրամատիկ խաղում հաղթեց «Ֆոլա Էշ»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներից «Արարատ-Արմենիա»-ն առավելություն ուներ և շարունակ տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելությունը գոլի վերածել 16-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարտինեսը: Սակայն «Ֆոլա Էշ»-ից միայն մեկ րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Լյուքսեմբուրգյան թիմից աչքի ընկավ Պիմենտելը: Խաղակեսի միջնամասում «Արարատ-Արմենիա»-ն երկու ակնհայտ գոլային պահ բաց թողեց, իսկ ահա վերջնամասում հայկական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսը:

Երկրորդ կեսի մեկնարկը հաջող չէր «Արարատ-Արմենիա»-ի համար, քանի որ «Ֆոլա Էշ»-ը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց Բենսին: Հյուրերին հաջողվեց նախ երրորդ գնդակը խփել` այս անգամ աչքի ընկավ Հադջին: Իսկ հանդիպման վերջում էլ «Արարատ-Արմենիա»-ն 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ դիպուկ իրացրեց Լիման: Բայց եղավ անհնարինը և «Արարատ-Արմենիա»-ն ստացավ նաև երկրորդ 11մետրանոց հարվածը և նույն Լիման դարձավ դուբլի հեղինակ: «Ֆոլա Էշ»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Պիմենտելը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով` խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ լյուքսեմբուրգյան թիմն ակնհայտ զիջում էր, սակայն Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնը շարունակաբար չէր իրացնում ստեղծված իրավիճակները: Սակայն խաղի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով դարձավ գոլի հեղինակ:

«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ»` 4:3:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում