ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշումներ է կայացրել մի քանի ակումբների վիճարկումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Նոա» և «Արարատ» ակումբների կողմից համապատասխանաբար «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա-Լոռի» հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Դիտելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա»-«Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:

Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակելով 11-մետրանոց հարված օգնականի ցուցումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստը մրցակցի նկատմամբ խախտում էր կատարել սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը թույլ է տվել մեթոդական սխալ՝ որոշումը կայացնելով 11 վայրկյան ուշացումով:

Քննարկելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպման 52:24 րոպեին տեղի ունեցած դրվագը և հաշվի առնելով հանդիպման մրցավարների տեսուչի զեկուցագիրը՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց, որ հանդիպման մրցավար Շահեն Աղայանը կայացրել է սխալ որոշում՝ խաղային վերոնշյալ դրվագում չնշանակելով 11-մետրանոց հարված»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում