«Բարգավաճ Հայաստան»-ը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ԼՀԿ հարցապնդման քննարկմանը, որով առաջակվում է նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբացությունը միանում է «Լուսավոր Հայաստանի» պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը ևս դժգոհություն հայտնեց նախարարի աշխատանքից:

Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից, ներքաղաքական նպատակներով, կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժներ, արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար:

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել է ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում: Որոշման նախագծի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 17-ի նիստում:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին