ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող  նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: «Մենք գտնում ենք, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ սևազգեստ մայրերը, զոհված զինծառայողների հարազատները քանիցս Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում բարձրացրել են պետության կողմից իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը:

Պատգամավորի խոսքով՝ նրանց իրավունքների պաշտպանությունը Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ, այսպիսով նախագծում տրվել է հետևյալ ձևակերպումը՝ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ անվճար իրաբանական օգնություն չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճեր, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանի կողմում հանդես եկող երրորդ անձ և եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26