Հայաստանի ֆուտբոլի Մ21 տարեկանների թիմը զիջեց Լյուքսեմբուրգին
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ֆուտբոլի Մ21 տարեկանների թիմը զիջեց Լյուքսեմբուրգին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027082.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներումհյուրընկալվեց Լյուքսեմբուրգին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Մ21 տարեկանների թիմը առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Խաղի 24-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը: Սակայն տանտերերը` Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները, րոպեներ անց` 37-րդ րոպեին, վերականգնեցին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Կորացը:
Երկրորդ կեսում թիմերի փոխանակվեցին մի շարք գոլային պահերով, սակայն միայն լրացուցիչ ժամանակում Լյուքսեմբուրգի խփեց հաղթական գնդակը` Լյուքսեմբուրգ-Հայաստան`2:1
Հայաստանի երիտասարդական ընտրանին ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերին`արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Այդ խաղը նախատեսված է հոկտեմբերի 13-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը