Հայաստանում ավանդների աճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն նվազման միտում չկա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ ավանդների աճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն այս պահի դրությամբ նվազման միտում չկա, կայուն մակարդակի վրա են: Վարկերը շարունակում են աճել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը նախ նշեց, որ որպես տնտեսության մասնավոր հատվածի սուբյեկտներ, ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն այս պահին չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։ Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար:

Նա շեշտեց՝ Հայաստանում ավանդները մշտապես սինխրոն կերպով բարձրացել են վարկերին զուգընթաց։ «Եկամուտների նվազմանը զուգընթաց, երբ տնտեսական ճգնաժամ է լինում, բնականաբար ավանդները որոշակի ազդեցություն են ունենում դրանից, և աճի տեմպը, որը ունեցել ենք տարիներ շարունակ, որոշակի դանդաղել է: Մարտ-ապրիլին ունեցել ենք ավանդների որոշակի արտահոսք, հիմնականում ոչ ռեզիդենտների գծով, բայց այնուամենայնիվ, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ավանդները նվազման միտում չունեն, կայուն մակարդակի վրա են: Մինչդեռ վարկերը որոշակիորեն շարունակել են աճել»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահն այստեղ մի մտավախություն ունի, որ եթե առողջապահական այս իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան ակնկալում են, և տնային տնտեսությունների, ընկերությունների մոտ եկամուտների որոշակի նվազում դիտվի, ապա հնարավոր է՝ վարկերը նույնպես աճի տեմպի դանդաղում արձագրեն:

Միևնույն ժամանակ Գալստյանը վստահերեց, որ բանկերի իրացվելի միջոցները շատ ավելի բարձր են, քան Կենտրոնական բանկի պահանջները: Ֆինանսական աղբյուրների սակավության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում` ապահովելով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը:

Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորֆելում 6.3 տոկոս է: «Մեր գնահատականներով՝ համարվարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի, որ այս ցուցանիշը կբարձրանա, նույնիսկ կարող է ավելի բարձր լինել, քան տասը տոկոսը»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից