Տնտեսություն

Հայաստանի արժեթղթերի շուկայի պատմության մեջ արվել է կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին առևտուրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արժեթղթերի շուկայի պատմության մեջ արվել է կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արժեթղթերի կարգավորվող շուկայիպատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերի առևտուր Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի առևտրային հարթակում (գործարքի ծավալը՝ 600 հազար ԱՄՆ դոլար)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եվրապարտատոմսերը (XS2080321198), որոնք միջազգային կապիտալի շուկայում թողարկել է «Դիլիջան ֆայնենս Բ.Վ.» ընկերությունը, ցուցակված են նաև Հայաստանի ֆոնդային բորսայում։

300 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս եվրապարտատոմսերն ունեն 5 տարի մարման ժամկետ և տարեկան 6․5% արժեկտրոնային եկամտաբերություն։Արժեթղթի գնման նվազագույն լոտը կազմում է 200000 ԱՄՆդոլար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում