Հայաստանը մտադիր է Մեծամորի ԱԷԿ-ի վերազինումն իրականացնել սեփական բյուջետային միջոցների հիման վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Մեծամորի ատոմակայանի վերազինումն իրականացնել սեփական բյուջետային միջոցների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հայտարարությամբ, Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։

«Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողություննանում ենք մեր սեփական միջոցներով»,- ասել է Մնացականյանը:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ոչ կոռեկտ էր համարել մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման համար ռուսական վարկավորումից։ Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թ.-ի պետբյուջեի ծրագրի կատարման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը կավարտի սեփական միջոցներով։ Մոսկվայի հետ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին։

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին