Միջազգային

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները 2 օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են վարել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները 2 օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են վարել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին, Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Շարունակվել է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը, այդ թվում ՝ հաշվի առնելով դրսից հանրապետության վրա գործադրվող ճնշումը։ Ռուսական կողմից հաստատվել է պատրաստակամությունն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծագած խնդիրների լուծմանը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը, որը ձևավորվում է Բելառուսի Հանրապետության ներսում և երկրի շուրջ:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 14-ին հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում