ԱԱՏՄ-ն Ծաղկաձորում հյուրանոցների, Երևանում հյութերի և պահածոյի գործարանի գործունեություն է կասեցրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 4-ին կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» Ա/Ձ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, դրան զուգահեռ՝ Երեւանում կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ «Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

ԱԱՏՄ աշխատանքային մի քանի խումբ էլ մշտադիտարկում է իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան