Միջազգային

Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել

1 րոպեի ընթերցում

Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց», - սահմանված է օրենքում։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: Օրենքի համաձայն, քաղաքացիները կկարողանան գնել թվային ֆինանսական ակտիվներ վարկային հաստատություններից, բայց միայն այն դեպքում, եթե դրանք թողարկվել են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում