Պաշտոնական

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

1 րոպեի ընթերցում

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էՌոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարնշանակելու մասինհրամանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում:

Պետրոսյանը կառավարության նիստում ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նույն օրը` հուլիսի 30-ին, նշանակվեց նախարարի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում