Հասարակական

Սևանա լճում այս տարի ծաղկման պրոցեսը ուշ է սկսվել և շուտ է վերջանալու

3 րոպեի ընթերցում

ՍԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում, կախված եղանակային պայմաններից, այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ է սկսել և շուտ էլ վերջանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

«2018-ից Սևանա լճում դիտվող ծաղկման պրոցեսները, որոնք մինչև օրս սկսվում էին հունիսից, այս տարի սկսվել են հուլիսի 15-ից: Ծաղկման պրոցեսը սկսելու ժամանակ Սևանա լճում իրավիճակը նույնպիսին է, ինչ անցյալ տարի նույն ժանանակ: Կախված եղանակային պայմաններից՝ այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսվեց և շուտ էլ վերջանալու է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով՝ Սևանա լճում առկա է վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական լինեն ծաղկման պրոցեսները: Թափանցիկությունը մինչև 4 մետր է: Սևանա լճում կա կենսածին նյութերի բավարար քանակություն: «Սա նշանակում է, որ այս պահին լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-նշեց նա:

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժ/պ Ոսկեհատ Գրիգորանն էլ նշեց, որ կառավարությունը հանձնարարել է հնարավորինս հրատապ կերպով մաքրել ջրածածկ անտառները: «Բացի այդ ունենք շենք-շինությունների ապամոնտաժման և մաքրման աշխատանքների իրականացում: Սևանա լճի տարեկան ծրագրում ներառված են կետեր՝ էկոհամակարգի վերականգնման նպատակով: Դրանցից կարևորագույնը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի բաղադրիչի նախագծանախահաշվային աշխատանքների կազմման միջոցառումն է»,-ասաց նա:

Ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում կա մշակված համապարփակ փաստաթուղթ՝ Սևանա լճի հիմախնդիրների կարգավորման համար: Քննարկման փուլում գտնվող կարևորագույն միջոցառումը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի կանխարգելումն է: «Այս համագործակցության շրջանակում ունենք 5 մլն եվրո աջակցություն՝ նշված աշխատանքներն իրականացնելու: Դեռևս տարվում են բանակցություններ՝ հասկանալու, թե որ միջոցառման համար ինչ չափով բաշխում կարվի»,-նշեց Գրիգորյանը:

Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ