Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան. Մխիթար Հայրապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ հուլիսի 27-ին այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան: Այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկվել են շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը եղել է նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:

«Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»,-ընդգծել է Մխիթար Հայրապետյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում