Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը Արևելագիտության ինստիտուտում քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը Արևելագիտության ինստիտուտում քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հուլիսի 23-ին հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ՝ տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ, առհասարակ, տարածաշրջանային զարգացումների մասին։ «Որպես Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ՝ չափազանց կարևորում եմ խորհրդարանականներիս մշտական փոխգործակցությունը գիտական շրջանակների, ոլորտի մասնագետների հետ»,-նշել է Մխիթար Հայրապետյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Վաղարշակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահությունը ստանձնել է երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում