Գավառում, Մարտունիում և Սևանում կհիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված միջոցառումների շարքում նախատեսել է ծրագիր, որի շրջանակում 3 խոշոր աղտոտող համայնքներում՝ Գավառում, Մարտունիում և Սևանում կհիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանք հիմնվելու են մեխանիկական մաքրման կայաններին կից:

«Սևանա լճի տարեկան ծրագրի միջոցառումներով 2020 թվականի ընթացքում կիրականացվի այդ կայանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Ֆինանսների առկայության պարագայում մեկ բաղադրիչի, կոնկրետ Գավառի դեպքում, կսկսվեն կենսաբանական մաքրման կայանի կառուցման աշխատանքները»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Նախարարությանաշխատանքն ակտիվ փուլում է լոկալ մարքման կայանների ստեղծման հարցում: Մասնավորապես, պարբերաբար քննարկումներ են իրականացվում տնտեսավարողների հետ մաքրման կայանների առկայության կարևորության, հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: Կազմակերպվել են հանդիպումներ նաև լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների հետ:

«Քննարկվել են բոլոր հնարավոր մանրամասները, որպեսզի լոկալ կայանների ստեղծման աշխատանքները լինեն փոխշահավետ: Այս պահի դրությամբ առավել խոշոր տնտեսավարողների մոտ տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան: Նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը: Հարցի հետ կապված՝ տնտեսավարողները պատշաճ ձևով ծանուցված են»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանալճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես ՄեծՍևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։ 2019-ին մեկնարկած Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ