Քաղաքականություն

Հայաստանը վերջին իրադարձությունների ֆոնին նախընտրել է չօգտվել Ադրբեջանի հետ ունեցած օպերատիվ կապից

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին իրադարձությունների ֆոնին նախընտրել է չօգտվել Ադրբեջանի հետ ունեցած օպերատիվ կապից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, բայց քանի որ սահմանային վերջին իրադարձության սրումը կրել է դիտավորյալ բնույթ, հայկական կողմը նախընտրել է չօգտվել դրանից, աշխատանքներն իրականացրել է միջնորդների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ գործե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2018-ի պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը:

«Օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով»,-ասաց Նաղդալյանը:

Հուլիսի 12-ից Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում