Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացվել է 40 մշտադիտարկում՝ 21 հերթապահ և 17 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

«ՀՀ պարետի 03.05.2020թ. N 63 որոշման Հավելված N 13-ում ներառված կանոնների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են երեխաների՝ ձեռքերի լվացման հոսող տաք ջրով ապահովված չլինելուն, ցնցուղների և ծորակների կահավորվածությունը սահմանվածին չհամապատասխանելուն: Անձանագրվել է, որ նման դեպքերում երեխաներին լվացվելու հարցում օգնում են դաստիարակների օգնականները։ Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել սպասքի լվացման ավազանների համապատասխամության հետ կապված: Արձանագրված խախտումների վերաբերյալ մանկապարտեզներին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են խախտումները շտկելու ցուցումներ։ Խախտումները հիմնականում շտկվում են, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտություն է լինում արձանագրված խախտումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ հաստատության հիմնադրին: Համայնքային ենթակայության մանկապարտեզների վերաբերյալ Կրթության տեսչական մարմինն Երևանի վարչական շրջաններից ամենօրյա պարբերականությամբ ստացվում է տեղեկատվություն սաների հաճախումների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում հաճախող սաների տոկոսը Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների սաների ընդհանուր ցուցակային թվի նկատմամբ փոփոխվել է 3.6%-3.9%-ը միջակայքում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացող մշտադիտարկումները շարունակական են։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան