ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն այս որոշումը կայացրեց հուլիսի 8-ի նիստում:
«Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել է մանդատների թվաքանակը, այլ անձի մանդատ կարող է տրամադրվել բացառապես թափուր մանդատի առաջացման պարագայում: Սա է ԿԸՀ գործառույթը: Լրացուցիչ մանդատ տալու լիազորություն ԿԸՀ-ն չունի»,- ասաց ԿԸՀ նախահագ Տիգրան Մուկուչյանը:
Հունիսի 29-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել էր ԿԸՀ: Խմբակցությունը ցանկանում էր վերականգնել այն մանդատը, որը պատկանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած և այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:
Նորայր Շողիկյան