Կասեցումներ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում. ԱԱՏՄ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հուլիսի 2-ի կասեցումների ցանկում են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։

Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը նաև կրկնայցերի միջոցով։ Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան