Ռուսաստանն սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել Է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«ՌՈւՆՀ-ն եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբը հայտարարում են հունիսին կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Ավիֆավիր» պատրաստուկի առաջին 100 հազար կուրսի արտադրության մասին, ինչն զգալիորեն գերազանցում Է 60 հազար կուրսի մակարդակով արտադրության սկզբնական պլանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին