Երևանի 10 վարչական շրջաններում «կարմիր գծերը» կվերացվեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը