Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
1 րոպեի ընթերցում

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունը։
«Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ, թռչնատեսակ, որ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր»,- նշված է հաղորդագրության մեջ։