Հայաստան

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, համաձայն որոնց խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մասսայական հոսանքազրկումներ են տեղի ունեցել ընտրատեղամասերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Yerkir.am, RadioAurora.am, MAMUL.am, MediaHub.am, AlphaNews.am, Aravot.am, Hayeli.am, Hraparak.am, YerkirMedia.am լրատվամիջոցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված իրենց օգտահաշիվներում հրապարակել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։

«Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն՝ արատավորելով ընկերության գործարար համբավը: Ընկերության կողմից վերոնշյալ լրատվական կազմակերպություններին սահմանված կարգով ուղարկվել է հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ: Պահանջը չկատարելու կամ այն անպատասխան թողնելու դեպքում ընկերությունն իր իրավունքների պաշտպանությունը կիրականացնի դատական կարգով»:: ՀԷՑ ՓԲԸ-ն կոչ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալ ՀԷՑ-ին առնչվող չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից, ու պահպանել անաչառ լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում